Գաղտնիության մասին հայտարարություն

Responsive Image

Անձնական տվյալների պաշտպանություն


Դատարանը հետևում է անձնական տվյալների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի քաղաքականության պահանջներին այնքանով, որքանով դա համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իր գործառույթների իրականացմանը։ 


Եվրոպայի խորհուրդը հանձն է առել հարգել անձնական կյանքը։ Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նրա քաղաքականությունը սահմանվել է  Գլխավոր քարտուղարի՝ 1989թ. ապրիլի 17-ի Կանոնակարգով՝ դրանում ուրվագծելով Եվրոպայի խորհրդում անձնական տվյալների  համար տվյալների պաշտպանության համակարգը։  


Եվրոպայի խորհրդի ինտերնետային էջերը հիմնականում անձնական տվյալներ չեն պահանջում, բացառությամբ առանձին դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են հայցված առցանց ծառայությունների տրամադրման համար։ Այդպիսի դեպքերում տեղեկատվությունը մշակվում է՝ համաձայն ստորև ներկայացված Գաղտնիության քաղաքականության։ 

Responsive Image

Գաղտնիություն


Երբ օգտատերը միանում է կայքին, նրա վերաբերյալ որոշ մանրամասներ, ինչպիսիք են՝ ինտերնետային թվային հասցեն (IP),  կայքում նավիգացիան, օգտագործված ծրագրակազմը, կայքում անցկացրած ժամանակը և այլ տվյալներ, պահպանվում են Եվրոպայի խորհրդի սերվերների վրա։ Այս տարրերն առանձնահատուկ կերպով չեն նույնականացնում օգտատիրոջը։ Տեղեկատվությունը միայն ներքին օգտագործման համար է՝ նպատակ ունենալով վերլուծել կայքի հաճախելիությունը։   


Եվրոպայի խորհուրդը որևէ պատասխանատվություն չի ստանձնում տվյալ տեղեկատվության անվտանգության համար։ Այս քաղաքականությունը վերաբերում է Եվրոպայի խորհրդի բոլոր ինտերնետային էջերին։ 

Le Conseil de l'Europe décline toute responsabilité quant à la sécurité des informations en question. Cette politique couvre tous les sites web du Conseil de l'Europe.

Responsive Image

Տեղանիշեր


Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դատարանի HUDOC ինտերնետային կայքն օգտագործում է տեղանիշեր՝ 

  1. հիշելու ընդլայնված որոնման էկրանի դիրքը (օր.՝ բաց կամ փակ) 
  2. հիշելու «Փաստաթղթերի հավաքածուներ», «Ֆիլտրեր», «Բանալի բառեր» և «Ավելի շատ ֆիլտրեր» բաժինների դիրքը «Նեղացրեք ձեր որոնումը» վահանակում՝ էկրանի ձախ մասում։   

Եթե չեք ցանկանում օգտագործել տեղանիշեր, ապա դիտարկիչները (բրաուզերները) մեծամասամբ թույլ են տալիս անջատել դրանք։ Դա անելու համար դիտեք Ձեր դիտարկիչի (բրաուզերի) «Օգնություն» ընտրացանկը։ 


Խնդրում ենք հաշվի առնել, որ մեզ համար տեխնիկապես անհնարին է հնարավորություն ընձեռել տեղափոխելու Ձեր կարգավորումները մի դիտարկիչից (բրաուզերից) և սարքավորումից մյուսը, ուստի անհրաժեշտ է այս կարգավորումները փոխել Ձեր կողմից օգտագործվող յուրաքանչյուր դիտարկիչում (բրաուզերում)։